Անընդունելի է 21-րդ դարում նման բան տեսնել. Կիպրոսի ԱԺ խոսնակը` հայ գերիների մասին
Մայիսի 19, 2025

Անընդունելի է 21-րդ դարում նման բան տեսնել. Կիպրոսի ԱԺ խոսնակը` հայ գերիների մասին

Անընդունելի է 21-րդ դարում տեսնել մարդու հիմնարար իրավունքների սկզբունքների նման բացահայտ խախտումներ։ Այդ մասին ՀՀ Ազգային ժողովում հայտարարեց Կիպրոսի խորհրդարանի նախագահ Անիտա Դիմիտրիուն` ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ կայացած ճեպազրույցում խոսելով Բաքվում հայ գերիների ու քաղաքացիական անձանց պահման պայմանների մասին։ Այս զգայուն հարցում Կիրպոսի դիրքորոշումը նույնական է Հայաստանի հետ, այն է` նման վերաբերմունքն անթույլատրելի է, ասաց Դիմիտրիուն։

Նա հավելեց, որ Հունաստանի,Կիպրոսի ու Հայաստանի եռակողմ համագործակցությունը կշարունակվի, քանի որ հիմնված է նույն սկզբունքների վրա։

Նա նաև նշեց, որ Ալեն Սիմոնյանի հետ այցելել է Արագածոտնի մարզ, որտեղ հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին և հավելեց, որ Կիպրոսը փորձում է նրանց հնարավորինս աջակցել։

Միջազգային հանրությունը ևս պիտի միատեսակ վերաբերմունք դրսևորի նման խախտումների վերաբերյալ և չառաջնորդվի երկակի ստանդարտներով, հավելեց Դիմիտրիուն։ Նա ընդգծեց, որ բոլոր վիճահարույց հարցերը պետք է կարգավորվեն բանակցային ճանապարհով, և աջակցություն հայտնեց Հայաստանի ու Ադրբեջանի` խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններին։

«Կարևոր է, որպեսզի ստորագրվելիքը հետագայում կյանքի կոչվի», – ասաց Դիմիտրիուն։

Նա հիշեցրեց, որ Կիպրոսը 50 տարուց ավել մնում է բաժանված (կղզու հյուսիսային մասը օկուպացվել է Թուրքիայի կողմից 1974 թ.-ին- խմբ.), և այդ խնդիրը ևս պետք է կարգավորվի միջազգային իրավունքի նորմերի հիման վրա։

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուն Հայաստան է ժամանել մայիսի 18–ն, նրան «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԺ ղեկավար Ալեն Սիմոնյանը։

Նշենք, որ Հայաստան-Կիպրոս հարաբերությունները ավանդաբար կրել են բարեկամական և գործընկերային բնույթ։ Կիպրոսը մշտապես սատարել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին և աջակցել է Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Կկայանա Միրզոյան-Լավրով հանդիպում

ԱՄՆ փոխնախագահը չեղարկել է այցն Իսրայել՝ Գազայում ռազմական ինտենսիվ գործողությունների պատճառով

Ոսկե գնդակի մրցանակաբաշխության օրը հայտնի է

«Հնդկաստանը շուտով կարող է փոխարինել ՌԴ-ին՝ որպես Հայաստան զենքի ամենամեծ մատակարար». #DNAIndia

Անընդունելի է 21-րդ դարում նման բան տեսնել. Կիպրոսի ԱԺ խոսնակը` հայ գերիների մասին

Մխչյանի միջնակարգ դպրոցի տնօրենը սկանդալից հետո ազատվել է աշխատանքից

Միգրանտների դիակներ են գտել Բելառուսի և Լատվիայի սահմանին

Թրամփը Պուտինի հետ զրույցից առաջ խոսել է Զելենսկիի հետ

ԵՄ-ն Ուկրաինայի համար 150 միլիարդ եվրոյի հիմնադրամ է ստեղծում

«Ուկրաինայի խաղաղության գործընթացը փակուղի է մտել». Վենս

Թրամփի հետ հանդիպում դեռևս չի պատրաստվում. Կրեմլ

Եվրոն թանկացել է, դոլարն՝ էժանացել

Երևանի կենտրոնում այս պահին 4 ավտոմեքենա է այրվում

Գմփոց եկավ, դուրս եկանք՝ ծուխ էր ու գմգմփոց, մեքենաներ են վառվել. ականատես

Ռուսաստանն ուժեղացնում է ռազմական ներկայությունը Ֆինլանդիայի հետ սահմանին